Առաջադրանք՝

1. Ի՞նչ պատմամշակութային հուշարձաններ կան Հրազդանի կիրճում։

Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի): Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։

2. Տեղեկություններ հավաքիր Հրազդանի կիրճի Մեծ կամուրջի մասին։

Հրազդանի մեծ կամուրջ (Կամուրջ Հրազդան, ժողովրդական լեզվում՝ Կիևյան կամուրջ), կամարային կամուրջ Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ ապահովելով քաղաքի կենտրոնի ու Հյուսիսային շրջանների կապը Աջափնյակի և Աշտարակի մայրուղու հետ։ Գործարկվել է 1956 թվականին:

Կամրջի վրա բետոնապատման աշխատանքներ էին իրականացվում, երբ կամրջակամարն անսպասելի փլուզվում է։ Զոհերի թիվը հասնում է 47-ի, այդ թվում` 22 բանվոր և 25 կալանավոր, շատ-շատերը ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. այս իրադարձությունը դառնում է մեր մայրաքաղաքի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

Շուտով կազմվում է հանձնաժողով՝  վթարի պատճառներն ու ու վթարի արդյունքում կրած նյութական վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։ Ըստ հանձնաժողովի վարկածի, վնասի չափը կազմել էր 985771 ռուբլի, ինչը չափազանց մեծ գումար էր այն տարիների համար: Հանձնաժողովը ներկայացրեց փլուզման տեխնիկական պատճառները ու հավելեց. փլուզումը նաև արդյունքն էր շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության բացակայության…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով